Քննարկվել է գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 միջոցառումների և ակնկալվող արդյունքների մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես հանրության հետ մշտական հետադարձ կապը՝ Հայաստանում «Doing business» ցուցանիշի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակման ու իրականացման գործընթացում և մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում