Իրավունք 15:24 15/02/2018 Հայաստան

Քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է Սեֆիլյանի ու մյուսների գործից. Արայիկ Պապիկյան

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատախազն օրեր առաջ իր մեղադրական ճառում առաջարկեց 11 տարվա ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին, 4,5 տարվա՝ Գևորգ Սաֆարյանի: Վերջիններիս պաշտպանները փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը սա գնահատեցին որպես հաշվեհարդար:

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: «Նախ՝ Սեֆիլյանին մեղադրում են 2015 թ. իբրև թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, սակայն նրա նպատակը իշխանափոխությունն է եղել, ու քանի որ մեղադրանքը անհեթեթ էր, հիմնավորվածությունն էլ էր անհեթեթ: Փաստաբանի խոսքով՝ զանգվածային անկարգության նախապատրաստությունն այնքան լղոզված մեղադրանք է, որ որևէ մեկին չի մեղսագրվում, թե՝ եթե նպատակը եղել է դա, կոնկրետ Սեֆիլյանն ինչ պետք է աներ, Սաֆարյանն՝ ինչ: Վանաձորում գտնում են մի քանի դրոշակի ձող, բերում են, Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դնում, կամ դեղին կասկաները, որ օգտագործվում էին Մաշտոցի պողոտայի ծածկած հուշարձանի հետ կապված ակցիաների ժամանակ, դարձյալ այս մեղադրանքի հիմքում են դրվել»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ Սեֆիլյանին մեղադրում են զենքի ապօրինի շրջանառության մեջ, իբրև փորձել է շենք-շինություն զավթել: Սակայն անգամ այս մեղադրանքից չի երևում, որ նրա նպատակը եղել է զավթել շենք-շինություններ, հետո պետությանը պահանջներ ներկայացնել. կես ցուցմունք կա, որ իբր պետք է զորամասը գրավեին, զենքեր վերցնեին, որ հետո հեռուստաաշտարակը գրավեին: «Մի քանի հոգի, Սեֆիլյանից անկախ, երկու գործակալներ ներդրվում են, հանձնարարություն են ստանում. նրանցից Հովհաննես Պետրոսյանը հենց դատավարության ժամանակ ասաց, որ Սեֆիլյանի բռնած քաղաքական ուղղությունն իրեն դուր չի գալիս, և չէր ցանկանա, որ Սեֆիլյանն իր քաղաքական գործունեությունը հաջողությամբ ավարտեր: Հանձնարարություն են ստանում ներդրվելու, ամբողջ մեղադրանքը գնում է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իբր ապացույցներով, որոնք կապ չունեն Սեֆիլյանի հետ»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Սեֆիլյանից հեռու տարածության վրա են եղել հեռախոսային խոսակցություններ, այդ երկու գործակալների միջև, ընդ որում՝ նա, ով սկսել է այդ խոսակցությունը, ով զենքը տեղից տեղ է տարել, այսօր ազատության մեջ է, իսկ մյուսները կալանավորված են: Հետագայում պարզվել է, որ մյուս գործակալը՝ Սմբատ Գալոյանը, հանդիպել է Հիմնադիր խորհրդարանի արմատական անդամների հետ՝ Ալեք Ենիգոմշյանի, Սյուզան Սիմոնյանի հետ, առաջարկել իր օգնությունը, ասել, որ ինքը 200-300 անձ ունի: Սեֆիլյանի պաշտպանները խնդրել են Սյուզան Սիմոնյանին, Ալեք Ենիգոմշյանին վկա կանչել, Գալոյանին հարցաքննել, դատարանն այս բոլոր միջնորդությունները մերժել է, և դատավարությունն անցել է խախտումներով: «Այդ դատավարությունից հետո քրեական դատավարության օրենսգիրքն արդեն բանի պետք չէ. Սեֆիլյանի դատավարության ժամանակ դա ոտնահարվեց, 20 տարվա պրակտիկան նետվեց մի կողմ»,- ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց գործի նախնական փուլերը, նշեց, որ Սեֆիլյանին, Սաֆարյանին և մի շարք այլ անձանց սկսել են հետապնդել նախ՝ ԱԱԾ-ում, ընդ որում՝ սկսել են հետապնդումը, հետո դատարանից թույլտվություն ստացել այն օրինականացնելու համար, բնականաբար՝ հետին ամսաթվով: Պապիկյանն ասաց, որ կան հետապնդման փաստեր. հետապնդումը սկսվել է 300-րդ՝ իշխանությունը զավթելու հոդվածով, որը քաղաքական հոդված է: Փաստաբանի խոսքով՝ ԱԱԾ-ն երկար ժամանակ հետապնդում էր Սեֆիլյանին, Սաֆարյանին, նրանց նամակագրությունը, էլ փոստը հսկողության տակ է եղել, հեռախոսազրույցները լսվել են: Ավելի քան 10 ամիս «Իշխանությունը զավթելու» հոդվածով հետապնդումներից հետո գործը հանձնվում է Գլխավոր դատախազությանը, որտեղից ուղարկվում է Քննչական կոմիտե:

«Տեսնելով, որ այս հոդվածով որևէ փաստ չկա, միայն նրանց հրապարակային ելույթներն են կամ հարցազրույցները, որոնցով չի կարելի այդ արարքը որակել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու հանցավոր արարք, որոշում են գործ հարուցել «Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» հոդվածով: Քննչականը սկսում է գործողությունները, բայց ամենաարտառոցն այն է, որ ԱԱԾ-ն զուգահեռաբար շարունակում է 300 հոդվածով՝ զուգահեռաբար, ոչ թե այդ քրգործի շրջանակներում, այլ նախապատրաստված նյութերով շարունակել քննություն տանել, այսինքն՝ հետապնդել Սեֆիլյանին, այս հետապնդումները շարունակվում են ըստ գործում առկա, մեզ հասանելի նյութերով ևս 5-6 ամիս, այսինքն պետական 2 մարմին զուգահեռաբար հետապնդում են իրականացնում»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ այստեղ գործ են ունեցել ոչ թե երկու, այլ ավելի մեծ թվով գործակալների հետ, ովքեր ակտիվորեն աջակցում էին երկու ինքնաձիգի տեղաշարժին: Փաստաբանն ասաց՝ խմբում կան 10 հոգի, որոնցից Սեֆիլյանը ճանաչում է միայն մեկին, իսկ շատերը միմյանց էլ չեն ճանաչում, սակայն մեղադրանք է առաջադրված նաև «կազմակերպված խմբով հանցանք կատարելու» համար, իսկ նախաքննության ավարտից յոթ օր առաջ Սեֆիլյանին առաջադրվում է ևս մեկ մեղադրանք՝ շենք-շինություններ զավթելու մեղադրանքը, որն առաջադրում են, գործը ավարտում, ուղարկում դատարան: Պապիկյանն ընդգծեց՝ նման «հրատապության» շնորհիվ անձը առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու համար ժամանակ չի ունենում: Փաստաբանի խոսքով՝ Սեֆիլյանի բոլոր հեռախոսազրույցները, անգամ իրենց հետ, գաղտնալսվել են, սակայն դրանցից մեկ բառ անգամ չկա մեղադրանքում:

«Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքների մեջ քրեական իրավունք չկա, քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է այս գործից: Այդ իրավունքը չի եղել նաև դատարանում»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:21
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես, Չինարի, Այգեպար, Ներքին...
Աղբյուր` Panorama.am
23:18
Մնացականյանն Իրանի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
22:53
Արթուր Վանեցյան. Բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համոզված է՝ մենք հաղթելու ենք։ «Ցավակցում և զորակցում եմ մայոր...
Աղբյուր` Panorama.am
22:25
«Իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Աղբյուր` Panorama.am
22:17
Արցախի նախագահի խոսնակ. Հազարավոր կամավորականներ են դիմել Տավուշ մեկնելու ցանկությամբ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է. «Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական...
Աղբյուր` Panorama.am
22:11
Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ...
Աղբյուր` Panorama.am
21:57
Շիրակ Բունիաթյան. «Լիդիան»-ն օգտվում է երկրում ստեղծված իրավիճակից
Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը տեղեկացնում է՝ «Լիդիան» ընկերությունն օգտվել է երկրում ստեղծված իրավիճակից, սահմանին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայկական զինուժի կողմից խոցված Hermes-900 ԱԹՍ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժե. «Ռազմինֆո».
Հայկական զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական Hermes-900 ԱԹՍ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, մարտավարական խոշոր անօդաչու սարք է, ընդ...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ամուլսարում լարված իրավիճակ է
Ամուլսարում լարված իրավիճակ է, այստեղ են գտնվում բազմաթիվ ոստիկաններ, ինչպես նաև «Անվտանգության հատուկ ծառայություն» անունով...
Աղբյուր` Panorama.am
20:43
Կոտրել են Ադրբեջանի մոտ 2000 տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը. Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով,որ կոտրել են Ադրբեջանի մոտ երկու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թուրքիայի ՊՆ. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայաստանի
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ընթացող մարտերին, հանդես է...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱԻ նախարարը հանձնարարել է նախապատրաստվել Տավուշի բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին
Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեցլ է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ատոմ Էգոյան․ «Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը
Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է...
Աղբյուր` Panorama.am
20:16
ԿՏՄ-ն պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով...
Աղբյուր` Panorama.am
20:05
Պաշտպանները միջնորդեցին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին. Միքայել Մինասյան
«Հիմա խոսքերն ավելորդ են, ավելորդ են նաև պաթոսը, կասկածն ու վախը։ Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
ԵՊՀ ուսխորհրդի Լ.Ազգալդյանի անվան ակումբը պատրաստակամ է մասնակցելու հայրենիքի անվտանգության ապահովմանը
 ԵՊՀ ուսանողական խորհրդի Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը պատրասատակամություն է հայտնել մասնակցելու հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դիշդիշյանի ընկերությունը Անդրեասյան եղբայրներից պահանջում է ներդրումների վերադարձ
Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիան» դատարանի միջոցով 50 միլիոն ռուբլի է պահանջում Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների «Մեծ կինո»...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բրազիլիայի նախագահը կվերադառնա աշխատանքի, երբ ստանա COVID-19 թեստի բացասական արդյունքը
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կվերադառնա աշխատանքի, եթե նոր թեստը, որը նա մտադիր է անցնել երեքշաբթի, բացասական արդյունք...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:17
Քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր կայանալու է 21-րդ դարի ֆրանսիական երաժշտության համերգ՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին
Այսօր կկայանա հանրահռչակ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: Այս մենահամերգով...
Աղբյուր` Panorama.am
19:04
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցման կադրերը
ՀՀ օպաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երևում է՝  ինչպես է հայկական ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր...
Աղբյուր` Panorama.am
18:52
ՄԻՊ-ի զեկույցները կուղարկվեն Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին ներկայացրել է...
Աղբյուր` Panorama.am
18:47
24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն. ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
18:42
Արցախա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն...
Աղբյուր` Panorama.am
18:36
Միջոցներ է ձեռնարկվել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Մակրոն. Կան նշաններ, որ կորոնավիրուսը նորից է սկսվում տարածվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսը կրկին տարածվելու  նշաններ կան։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}