Լուկաշենկոն հեռացրել է երկու նախարարների և հայտարարել՝ ոչ ոքի չի խնայի
«Մի սպասեք, որ կխնայեմ որևէ մեկին։ Ոչ այն պատճառով, որ ես արնախում եմ, այլ այն պատճառով, որ կոռուպցիան ոչնչացնում է ամեն ինչ»,- «Ռաշա թըդեյի» փոխանցմամբ, հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ 2017 թվականին բոլոր նախարարներին զգուշացրել է՝ եթե նրանց ոլորտներում կոռուպցիա հայտնաբերվի, նրանք ստիպված կլինեն թողնել պաշտոնները։
Լուկաշենկոն հավելել է, որ կոռուպցիոն հանցագործություններ են հայտնաբերվել Սպորտի պալատում։ Մասնավորապես, պալատի ղեկավարը կաշառք է վերցրել պրանքների վաճառքի համար տարածքներ վարձակալելու ցանկություն հայտնած անձանցից։
«Գործը հասել էր նրան, որ երբ միանձնուհիներ են եկել մոմ վաճառելու, նա նրանց էլ է կպել»,- պատմել է նախագահը։
2017 թվականի սեպտեմբերին Լուկաշենկոն հայտարարել էր, որ եղանակը սխալ կանխատեսելու համար ցանկանում է ցրել Հիդրոմետ ծառայությունը։