Սեյրան Սարոյան. Երկրապահում բան կա՞, որ ուտենք. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրել է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: Ըստ հրապարակումների՝ խնդիրն այն է, որ պատգամավորը գումարներ է տալիս կառույցին՝ անապահով զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար, իսկ ԵԿՄ ղեկավարությունն այն յուրացնում է»: Այս առնչությամբ «ՀԺ»-ն զրուցել է գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ, որ թղթակցին ասել է հետևյալը.
«Դուք Սամվելից տենց բան լսե՞լ եք, անձամբ Սամվելն ասե՞լ է, թե էլի մեկն ասել է: Սամվելը «Երկրապահի» անդամ է, Սամվելը մեր ընկերն է, էլի պրովոկացիա են անում: Ոնց որ ինձ ու Սամվելին էին կռվցնում, ասում էին՝ արաղի համար կռվել ենք: Ղզիկի նման բամբասանքներ են տարածում, որ խառնեն, կռվցնեն, ավել-պակաս խոսում են, թե ում ա ձեռնտու էդ բաները, չես հասկանում: Մենք խնդում ենք իրանց ասածների վրա, բայց ամեն դեպքում վատ խոսակցությունը տպավորվում է: «Երկրապահը» ի՞նչ է արել Սամոյին կամ Սամոն ի՞նչ վատ բան է արել «Երկրապահին», բացի ընկերությունից… «Երկրապահում» բան կա՞, որ ուտենք: Էդ քյասիբ-քյուսուբի ձեռից բան կարա՞ս վերցնես, որ ուտես: Ի՞նչ կա «Երկրապահում», էդ խեղճ ու կրակ ժողովրդի ձեռից ի՞նչ վերցնես, ուտես: Էդ զոհվածի էղածը կուտվի , գրողը ուտեն, ո՞վ կարա ուտի: Զոհվածի ընտանիքներին, վիրավորներին մթոմ կարում ենք օգնենք, որ մի հատ էլ ուտենք: Մեր լավ ընկերները օգնում են, որ պրազդնիկներին կարողանանք էդ խեղճերի տունը բան ուղարկենք: Սուտ, ղզիկ խոսակցություններ են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: