Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել. Բոստանջյան
«Վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում»,- ԱԺ արտահերթ նիստում «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին։
«Փաշինյանն ուզեցավ ապացուցել, որ գնաճը 21,9 տոկոս է, բայց ինձ բոլորդ էլ ճանաչում եք՝ զուսպ ու չափագրված սպառող եմ, ես մտածում եմ, որ գնաճը 40 և ավելի տոկոս է: Ասում եք՝ եկեք դիմագրավենք, բայց ասում եք, ով որ մեքենա ունի, որը 700-1000 դոլարով է առել, բարձր ակցիզային հարկով շարունակի աշխատել։ Միաժամանակ ասում են, որ սոցիալական խոցելի խավին եկեք աջակցենք, ինչո՞վ, 1000 դրա՞մ տանք, որը աշխարհի ամենաողորմելի ինստիտուտին, մարդուն ստրուկ դարձելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու, հնարավորություն ընձեռելու փոխարեն ասում եք՝ եկեք աջակցենք, աջակցությունն էլ վերջանում է 1000 դրամի շրջանակում: Հիմա ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք: Չհուզվենք, ասենք՝ բյուջեում փող չկա, չկա՝ լավ չենք աշխատում։ Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել ու էլի ռացիոնալ չօգտագործել»,- ասաց պատգամավորը։
ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ իրականում պետք է առաջնորդվեն ընդամենը պարենային զամբյուղում ներառված 11 անուն ապրանքների գնաճով, որը կազմում է 5,8 տոկոս, փոխհատուցելու խնդիր դնել դրանից ելնելով։
«Այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի: Համար առաջին խնդիրը տնտեսության աճն է։ 2018թ-ի բյուջեով պայմանավորվեcinq, որ այլևս չենք գնա պարտք վերցնեն՝ սոցիալական ծախսերը հոգալու համար: Եթե պարտք, ուրեմն՝ բացառապես կապիտալ ծախսերի համար»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորն արձագանքեց. . «Պարոն Հարությունյան, հիմա իսկապես դուրս եկավ Ձեր խոսքը, այո, սա կարճաժամկետ պրոցես չէ։ Պարզապես կցանկանայի, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը կարողանար ամրագրեր, որ մենք սկսեցին այն ամեն ինչը, ինչը որ դուք ասացիք»:
Հարակից հրապարակումներ`
- Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
- Թանկացումների հետ փորձելու են բուսայուղ, տրանսճարպեր, սփրեդներ խառնել մթերքին. Սննդագետ
- Թանկացումների դեմ հանրահավաքը շարունակվեց երթով
- Մելիտա Հակոբյան. Գնաճը սպառնալիք է ազգաբնակչության առողջության համար
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում