«Հրապարակ». ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքների ղեկավարներ չեն առաջադրվել
«Հրապարակ»-ը գրում է. «Լոռու Դեբեդ համայնքում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում միանգամից չորս թեկնածու է ինքնառաջադրվել, չորսն էլ՝ տարբեր քաղաքական հայացքների տեր: Մեկն անկուսակցական է, մյուսը՝ ԲՀԿ-ից, երրորդը ՀՀԿ-ական է՝ ուսուցիչ Դեբեդի միջնակարգ դպրոցում, չորրորդն էլ ՀՅԴ-ից է՝ Դեբեդի մշակույթի կենտրոնի տնօրենը:
Համայնքների մի մասում, որտեղ պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, գործող համայնքապետերը չեն առաջադրվել:
«Հայանիստում ՀՀԿ-ն առաջադրել է ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանին, ԲՀԿ-ից էլ ինքնառաջադրվել է Տիգրան Բաբաջանյանը: Մեծամորում երկու ՀՀԿ-ական է ինքնառաջադրվել, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական թեկնածու, մեկ՝ անկուսակցական: Առաջադրվածներից մեկն ուսուցիչ է, մյուսը՝ առաջատար մասնագետ համայնքապետարանում: Սայաթ-Նովայում ԲՀԿ-ն առաջադրել է Ռազմիկ Ալավերդյանին, որի մրցակիցն ինքնառաջադրված անկուսակցական Գրիգորի Մուրադյանն է: ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել նաև Հացավանում՝ գործող համայնքապետին, որտեղ նրա մրցակիցը նույնպես անկուսակցական է, ինքնառաջադրված: Եղեգնավանում ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանին, ով կմրցի մեկ այլ անկուսակցականի՝ ինքնառաջադրված Տիգրան Եփրեմյանի հետ»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: