«BMW-ի ֆառ» առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա. Նաիրա Զոհրաբյան
«Մի բան պետք է մեր մտքում պահենք՝ առաջիկա երկու տարիների ընթացքում թոշակներ, նվազագույն աշխատավարձ չի բարձրանալու»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ նման եզրակացության է եկել կառավարության գործունեության ծրագրից։
«Կառավարության ղեկավարն օրեր առաջ այս ամբիոնից շատ հպարտ տեսքով հայտարարեց, որ գնաճը շատ նվազ է, ունենք 2.6 տոկոս գնաճ։ Ես կարծում եմ, որ վիճակագրական ծառայությունը կամ այն կազմակերպությունները, ովքեր ապատեղեկատվություն են տրամադրում կառավարության ղեկավարին, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Նայում եմ վերլուծություն, ասում են՝ «BMW» մակնիշի մեքենայի «ֆառերի» գինը էժանացել։ Նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը՝ հաց, կաթ, կարտոֆիլ. «BMW-ի ֆառ» առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա։ Դե չեն ուտում մեր քաղաքացիները «BMW-ի ֆառ», հիմա ի՞նչ անենք»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա էժանագին մանիպուլյացիա է, այս կերպ հաշվել գնաճը և ասել, որ այն կազմել է ընդամենը 2.6 տոկոս, այն դեպքում, երբ գնաճը 2017-ին Հայաստանում մի քանի տասնյակ անգամ ավելի է։
«Համառորեն մենք փորձում ենք պատկան մարմիններից ստանալ պատասխան՝ ի վերջո նվազագույն կենսաապահովման զամբյուղը որքա՞ն է։ Ես հիմա դիմում եմ տնտեսագետներին՝ նա, ով կկարողանա վերջապես հաշվարկել, թե որն է մենք պատրաստ են նրան ներկայացնել Նոբելյան մրցանակի։ Հարգարժան կառավարություն, 2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, հրաշալի հասկանում եք, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ի ներկայացրած նախագծով 32 մլրդ դրամի բյուջեի ճեղքվածք է առաջանալու. փոխնախարար
- Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, որ մեր հասարակությունը 150-ից կսկսի 300 հազար ստանալ. Արարատ Զուրաբյան
- Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել. Բոստանջյան
- Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան