Ռուսաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության ոլորտում
Ռուսաստանն ու Հնդկաստանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս հարցը քննարկվել է Հնդկաստանի վարչապետի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի հանդիպման ժամանակ:
«Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը՝ ընդլայնել համագործակցությունը՝ ներառյալ տեխնիկական տեղեկատվության փոխանակումը: Կողմերը փաստել են հանցավոր և ահաբեկչական նպատակներով տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման կանխման անհրաժեշտությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են տեղեկատվական ոլորտում պետությունների վարքի կանոնների, նորմերի և սկզբունքների ընդունման կարևորությունը: