Ռուսաստանը մտադիր է աշխարհում ցորենի առաջատար մատակարարը մնալ. ՌԴ գյուղնախարար
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է աշխարհում ցորենի առաջատար մատակարարը մնալ, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Ես մտածում եմ, որ անգամ ցորենի ծավալների կրճատման դեպքում մենք համաշխարհային շուկայում կպահպանեք առաջատարի դիրքը»,- ասել է Տկաչևը։
Նա ընդգծել է, որ դա հնարավոր կլինի իրագործել վերջին տարիների ռեկորդային երկու մեծ բերքի շնորհիվ։
Նախարարը նաև հավելել է, որ Ռուսաստանն ընթացիկ տարում կարող է 110 միլիոն տոննա ցորենի բերք հավաքել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ գյուղնախարարությունը պահուստային ֆոնդից կարտահանի 500 հազար տոննա ցորեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ