Ղրիմն աֆրիկացիներին հացահատիկ կտա, փոխարենը կոկոս կստանա
Ղրիմի հացահատիկեղենը հետաքրքրել է աֆրիկյան Բենին հանրապետությունից եկած պատվիրակության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Երկիրն ապագայում կարող է պայմանավորվել դրա արտահանման շուրջ:
«Մենք հանդիպել ենք Ղրիմի գյուղատնտեսության նախարարության ղեկավարության հետ»,- ասել է բենինյան Աբոմեյ-Կալավիի քաղաքապետ Ժորժ Բադան: Նա տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկել են առևտրաշրջանառությունը:
«Մենք կարող ենք ձեզ տալ կոկոսներ, անանասներ, իսկ մեզ պետք է հացահատիկ, ալյուր»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ոչ ամբողջական ցուցակն է: