Հնդկաստանում տղամարդու շոր հագած կինը երկու անգամ ամուսնացել է՝ հարսնացուների օժիտին տեր դառնալու համար
Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին, Հնդկաստանում ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, ով կասկածվում էր երկու աղջկա՝ հարսնացուների խաբելու մեջ: Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, կինը կերպարանափոխվել է՝ հագնելով տղամարդու հագուստ և երկու երիտասարդ հայրենակցուհիներին «հրապուրել» արագ ամուսնության հեռանկարով:
Իրականում չարագործին հետաքրքրում էին այն հարստությունները, որոնք որպես օժիտ իրեն էին փոխանցվելու հարսանիքից հետո: 26-ամյա կնոջը քրեական պատասխանատվություն է սպառնում: 2013 թ.-ից այս կինը իբրև տղամարդ է ներկայացել՝ շահադիտական նկատառումներից ելնելով: Չարագործն այնքան էր մտել դերի մեջ, որ անգամ ոստիկանները չէին կարողացել հասկանալ, որ նա իրականում կին է:
Երբ նա հայտարարել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է, քննիչները նախապես նրան չեն հավատացել: Պահանջվել է բժշկական հետազոտություն՝ ձերբակալված «տղամարդու» մոտ կանացի սեռական նշաններ հայտնաբերելու համար:
2014 թ. սեռափոխությունից հետո այս կինն ամուսնացել է մի բիզնեսմենի աղջկա հետ, 2016-ի ապրիլին նա երկրորդ անգամ է ամուսնացել մի աղջկա հետ, ով այս կնոջը վաղուց էր ճանաչում, նույնիսկ ներկա է եղել իր առաջին հարսանիքին: Ոստիկանություն դիմել են չարագործի առաջին կնոջ հարազատները, ովքեր հայտնել են, որ նա իրենց աղջկան հրապուրել է՝ աչք ունենալով նրա ունեցվածքի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները