«Ֆեյսբուքը» մտադիր է կրկնապատկել անվտանգության մասնագետների աշխատակազմը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սկսել է մի շարք միջոցառումներ իրականացնել տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ երկու անգամ կրկնապատկելով մասնագետների թիվը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնել է սոցցանցի փոխնախագահ Ջոել Կապլանը:
«Մենք դրա համար հատկացնում ենք բավական միջոցներ, մասնավորապես՝ ավելացնում ենք անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների թիվը 10-20 հազարով: Մենք նաև շարունակում ենք համագործակցել մի շարք օղակների հետ` մեթոդների մշակման համար, որպեսզի պաշտպանենք մեր ցանցից օգտվողներին»,-նշել է նա։
Նախորդ տարվա սեպտեմբերին սոցիալական ցանցի անվտանգության պատասխանատու Ալեքս Ստամոսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ ռուսական կազմակերպություն 100 հազար դոլար է ծախսել սոցիալական ցանցերում քաղաքական գովազդներ տարածելու և կեղծ հաշիվներ և էջեր ստեղծելու համար: Սոցցանցը հետատագայում ԱՄՆ-ի Կոնգրեսին է փոխանցել շուրջ 3 հազար գովազդային հայտարարությունների օրինակ, որտեղ վարույթ է անցկացվում,պարզելու, թե որքանով է Մոսկվան ազդել ընտրությունների վրա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը առնչություն չունի քաղաքական գովազդների հետ և չգիտի, թե ով է կանգնած նման պատվերների հետևում: