Իրավունք 23:54 17/02/2018

ՄԻՊ. Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը

Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա Պաշտպանի մասնակցությունը որևէ կապ չունի նրա աշխատանքի խոչընդոտման կամ անկախության հարցի հետ։ Նման մեկնաբանություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը՝ անդրադառնալով ԱՆ կողմից շրջանառության դրված նախագծին։

«Վարչապետի հրավերի հիման վրա Կառավարության նիստերին մասնակցելու հարցը որևէ կերպ չի նվազեցնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ ամրագրվում է Կառավարության նիստերին մասնակցության հատուկ կարգավորում։

Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Կառավարության նիստերին մասնակցելը միայն Կառավարության անդամների պարտականությունն է, իսկ մշտական հիմունքներով այդ նիստերին մասնակցելու իրավունքը պատկանում է այն մարմինների ղեկավարներին, որոնք ենթակա են Կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև Նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարներին:

Վարչապետի հրավերով Կառավարության նիստերին մասնակցության կառուցակարգը վերաբերում է գործադիր իշխանությունից անկախ բոլոր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը: Սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական օրենքի մակարդակով այս հաստատությանը վերապահվել է լիազորությունների առավել մեծ շրջանակ, իսկ անկախության ու գործունեության երաշխիքներն էլ ավելի են ամրապնդվել: Կոնկրետ դեպքում, մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կառավարության որոշումների նախագծերի ընդունումը Պաշտպանն ունի դրանց վերաբերյալ գրավոր կարծիք ներկայացնելու իրավասություն:

Դրանից բացի, Սահմանադրությամբ ընդլայնվել է այն ակտերի շրջանակը, որոնք վիճարկելու համար Պաշտպանը կարող է դիմել Սահմանադրական դատարան (Կառավարության և վարչապետի որոշումներ, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և այլն): Մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչները մշտապես մասնակցում են Կառավարության նիստերից առաջ տեղի ունեցող կոմիտեների համապատասխան քննարկումներին, ներկայացնում Պաշտպանի դիրքորոշումն առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված որոշումների ու օրենքների նախագծերի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես խորհրդարանական հաստատություն, սահմանադրական նոր լուծումների պայմաններում ունի մշտական ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում:

Հետևաբար, գործող կարգավորումների պայմաններում Կառավարության նիստերին Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի մասնակցությունը կրում է ֆորմալ բնույթ, իսկ առանձին դեպքերում ստեղծում է Կառավարության գործունեության հետ նրա առնչության վերաբերյալ սխալ տպավորություն»,-ասված է ՄԻՊ մեկնաբանության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում նախատեսված համերգները հետաձգվում են։
Աղբյուր` Panorama.am
20:27
Նոր նշանակումներ Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում  են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. վարչապետ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում է։ Այսօր  ԵԽ պատգամավորներին ընդւոնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վաղը անձրևի հավանականություն կա
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բուլղարական Արևային ափին հսկողությունն ուժեղացվում է
Բուլղարացի ոստիկաններին այդ շրջանում օգնելու են նրանց գործընկերները Ռումինիայից, Չեխիայից, Գերմանիայից։
Աղբյուր` Panorama.am
19:46
Հնդկաստանի բնակիչը 1350 կմ է անցել՝ վարչապետի հետ հանդիպելու համար
Հնդկաստանի Օրիս նահանգի բնակիչ Մուկտիկանտ Բիսվալը 1350 կմ է անցել՝ մինչ մայրաքաղաք Հնդկաստան հասնելը, որպեսզի երկրի վարչապետին հիշեցնի...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ռուսաստանում նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան. Փաշինյան
Կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր կառավարությունում։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Մեղադրանք է առաջադրվել՝ Բրյուսովի համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դավիթ Բաբայան. «Մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է»
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գյուղնախը՝ ՀՀ-ում արտադրված մթերքների արտահանման պահանջերի վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պտուղ-բանջարեղեն արտահանողներին տեղեկացնում է, որ  ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը
Ցանկում հայտնվել են միայն 1980 թվականից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք պորտալում միայն դրական՝ «կանաչ» արձագանքներ են ստացել:
Աղբյուր` Panorama.am
18:32
Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկու փաստաբան ունի։
Աղբյուր` Panorama.am
18:01
Զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես քաղաքացի. Դավիթ Անանյան
«Կադրերը նայելիս նախ հիշեցի որդուս, որ այդ ժամանակահատվածում ծառայում էր Հայոց բանակում և զգացողությունս երկակի էր թե որպես ծնող, թե որպես...
Աղբյուր` Panorama.am
17:46
Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
17:39
ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են
Ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացել է2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ՀՖՖ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վերոնիկ Ռոժե-Լական. ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանի կենդանաբանական այգու անձնակազմն ուղևորվում է Էջմիածին
«Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արա Բաբլոյան. Հսկայական է Իգոր Մուրադյանի ավանդը արցախահայության շահերի պաշտպանության գործում
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ: ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՔԿ. «Արմօյլ» գործարանը կառուցելու թույլտվություն տրամադրելու գործընթացում հայտնաբերվել են չարաշահումներ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ստացվել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան
Այսօր ԱԺ-ում  կազմակերպված «ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում հայտարարեց՝ ինքնասպան չի եղել
Մանվել Գրիգորյանի կինը՝  Նազիկ Ամիրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքնասպանություն չի գործել, ողջ է: «Էդքան...
Աղբյուր` Panorama.am
16:36
Պատգամավորը նկատողություն արեց նախարարին՝ լսումներին ներկա չլինելու համար
«Այն մշակութային քաղաքականությունը, որը տարվել է և տարվում է երկրում, ինձ համար բացարձակապես անընդունելի է, ինչ-որ բան պիտի կոտրվի,...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}