ԱՄՆ-ում խորհրդային օդաչուներին նվիրված հուշարձան կտեղադրվի
Հյուսիսային Կարոլինայում հուշարձան կտեղադրեն, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Կատալինա» ամֆիբիա-ինքնաթիռներ տեղափոխած խորհրդային օդաչուների սխրանքին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Հուշարձանը կտեղադրվի 2018-ի աշնանը, ամենայն հավանականությամբ՝ մինչև դեկտեմբերի 1-ը, ամեն ինչ կախված է համագործակցության արագությունից:
Հուշարձանը պետք է բերվի Ռուսաստանից, ներկայում կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրում: Հուշարձանի տեղադրման մասին քաղաքային խորհրդի որոշումն անցել է միաձայն, քաղաքապետը նման համերաշխությունը հրաշալի է համարել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ն և ԱՄՆ-ն միասին պայքարել են նացիստական Գերմանիայի դեմ: 1944-1945 թթ. ԱՄՆ ափային պահակախմբի բազայում, խորհրդային օդաչուները «Կատալինա» հիդրոինքնաթիռների կառավարման դասընթացներ էին անցնում, այդ ինքնաթիռները հետագայում տեղափոխվում էին Խորհրդային Միություն:
1945 թ. հունվարին ինքնաթիռներից մեկը թռիչքի ժամանակ վթարի ենթարկվեց: Բազայում՝ օդաչուների մահվան վայրում, կտեղադրվի հուշատախտակ, իսկ Էլիզաբեթ-Սիթիում՝ հուշարձան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում