ԳՆ. Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես շարունակվում է պտղատու ծառերի էտը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
ՀՀ կառավարության հանձնարարականությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ու ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման ջրի պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ