ՆԱՏՕ-ն կոչ է արել Դոնբասում՝ մինչև ՌԴ-ի հետ սահմանը, խաղաղպահներ տեղակայել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը արժե ընդլայնել Դոնբասում։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«ՄԱԿ-ի խաղաղապահները պետք է ոչ միայն ապահովեն ԵԱՀԿ դիտորդների անվտանգությունը, այլև ներկա լինեն ամբողջ տարածքում, այդ թվում՝ ռուս-ուկրաինական սահմանին»,- ասել է Սթոլթենբերգը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
Թե որ երկրները կարող են դառնալ առաքելության անդամներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մանրամասնել՝ նշելով, որ այդ հարցը չի քննարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ