Լավրովը ԵՄ-ին կոչ է արել չլողալ պատմության հոսանքին հակառակ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությանը կոչ է արել չլողալ պատմության հոսանքին հակառակ և միջազգային հարաբերությունների համակարգի թարմացման շուրջ համագործակցություն սկսել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է որպես հարևան ունենալ կանխատեսելի ԵՄ։
«Ռուսաստանի շահերց է բխում որպես հարևան ունենալ ամուր, կանխատեսելի Երամիություն, որն ընդունակ կլինի հանդես գալ որպես միջազգային կյանքի պատասխանատու մասնակից»,- ասել է քաղաքական գործիչը։