Ոստիկանություն. Կարգազանց հետիոտները կտուգանվեն
Ոստիկանության ուշադրության կենտրոնում կարգազանց վարորդներն են: Փետրվարի 15-ին մայարաքաղաքում ՃՈ աշխատակիցներն ուժեղացված հսկողություն են իրականացրել, որի նպատակը ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումն է:
ՃՈ կարգախմբերը կարգազանց հետիոտներին բացատրել են, որ չնախատեսված վայրով փողոցը հատելը կամ նախատեսված վայրովկարմիր լույսի առկայությամբ փողոցը հատելը առաջացնում է տուգանք:
Հսկողության շրջանակում կարգազանց հետոիտոների նկատմամբ կազմվել են վարչական խախտման արձանագրություններ, եթե քաղաքացու մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները նրանց ուղեկցել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ անձը ճշտելուց հետո միայն կազմել են արձանգրություն:
«Նմանօրինակ միջոցառումներ մայրաաղաքում ու այլ բնակավայրերում իրականացվելու են պարբերաբար: Ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները: Միջոցառումների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ: Ճանպարհային երթևեկության կանոնների պահպանումից է կախված յուրաքանչյուրիս անձնական անվտանգությունը»,-հիշեցնում են ոստիկանությունից:
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 131 հոդվածը սահմանում է հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (5 հազար դրամ):
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Իծաշարուկն ու քաղաքապետարանը
- Հետիոտնային անցո՞ւմ, թե՞ մեքենաների կայանատեղի
- Արտակ Գաբոյան. Հետիոտնի անցումին կայանած մեքենաները անհնար են դարձնում հեծանվորդի տեղաշարժը
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»