Ամենօրյա վազքն օգնում է խուսափել սթրեսից
Հետազոտությունները պարզել են՝ պարբերական մարզումները դրական են ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Այս մասին տեղեկացնում է Meddaily.ru-ն:
Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը այս վարկածը հաստատում է: Գիտնականները կարծում են, որ օրական մեկ անգամ 5 կմ վազքը օգտակար է ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու կենտրոնի համար: Հետազոտողները նշել են՝ խրոնիկական սթրեսը թուլացնում է այդ կենտրոնի նյարդային բջիջների միջև կապը, որը ազդում է հիշողության վրա:
Փորձարկումներն արվել են մկների վրա՝ 4 շաբաթվա ընթացքում: Մկների մի խումբը ֆիզիկական ծանրաբեռնվածության է ենթարկվել՝ օրական վազելով 5 կմ, մյուս խումբը չի ծանրաբեռնվել: Վազքից հետո մկների 50 տոկոսը սթրեսի է ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ