Մշակույթ 13:20 19/02/2018 Հայաստան

Ասա ինչ գիրք են նվիրում քեզ, ասեմ ինչ են սպասում քեզնից

 Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու միջազգային օրն է: Panorama.am-ը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գիրք խորհուրդ կտա, որ կարդան ընթերցասերները:

«Աշխարհայացք ձևավորելու, մարդկային որակներ, ինտելեկտ ձևավորելու համար կարևոր է կարդալ ընդհանրապես: Կարդալը կուլտուրա է, որը տարիների ընթացքում է ձևավորվում՝ ինչ ընտրել, որ ուղղությամբ գնալ: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, եթե սկսնակ ընթերցողներ են, սկսել Թումանյանի հեքիաթներից, ապա սահուն անցում կատարել դեպի այսպես ասած «մեծական» գրականություն»,- ասաց նա:

Նիկողոսյանի խոսքով՝ թե ինչ ընտրել՝ արդեն կախված է մարդու ներքին հասունացումից, իր շրջապատից, հետաքրքրություններից: Իր՝ գրականագետի փորձը ցույց է տալիս, որ տարբեր մարդիկ, օրինակ, խորհուրդ են տալիս կարդալ Մաթևոսյան կամ Մարկես, նայած՝ ով երբ է դրա կարիքը զգացել և որքանով է հասունացել դրա համար:

«Տարբեր տարիքում ինձ վրա ցնցող ազդեցություն թողած գրքեր շատ կան. ես մեծ գրականության հետ առնչվել եմ առաջին անգամ երևի թե հինգերորդ դասարանում, որովհետև դրանից առաջ կարդացածս գրքերը գուցե լավ չեմ ընկալել, գուցե խորհուրդը այնքան էլ ճիշտ չեմ ընկալել: Մեծ գրականությանն առնչվելու առաջին գիրքը թերևս եղել է Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», որ պատահական է ընկել ձեռքս, դա իմ հասունացման, աշխարհայացքի նաև գրական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել»,- պատմեց նա:

Գրական ճաշակի ձևավորման առումով Նիկողոսյանը շեշտեց նաև Հովհաննես Գրիգորյանի պոեզիան: Նա նշեց, որ իրեն գաղափարական առումով ցնցել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն: Գրականագետն ասաց, որ ընդհանրապես շատ է սիրում Մաթևոսյանի ու Մարկեսի գրականությունը, բայց ավելի շատ՝ իր խորքի մեջ, ոչ թե առերևույթ դիտարկելիի մակարդակում:

Հարցին՝ հետագա ընթերցասիրության առումով կապ ունի՞, թե որն է լինում կարդացածդ առաջին գիրքը որն է, Նիկողոսյանը պատասխանեց. «Եթե իմ փորձով ասեմ՝ երևի թե այդքան էլ չէ, որովհետև իմ առաջին գիրքը, այսօրվա պես հիշում եմ, Ղազարոս Աղայանի «Ասլան բալան» հեքիաթն էր, բայց երևի թե այդ գրքի ընթերցման թեթևությունից թվաց, որ բոլոր գրքերն են այդպես թեթև ու հեշտ, և ես նվիրվեցի գրքերի աշխարհին, բայց կարևոր է, իհարկե, որ ընթերցածդ առաջին գիրքը քեզ չհիասթափեցնի»:

Նիկողոսյանի համար շատ-շատ կարևոր է գրքի առաջին նախադասությունը: Նա նշեց, որ կար ժամանակ, երբ առաջին նախադասությամբ էր ընտրում կամ խորհուրդ տալիս գրքերը, բայց որոշակի փորձառության հետ ակնհայտ է դառնում, որ տարբեր գրողներ տարբեր նշանակություն են տալիս այդ «առաջին նախադասություն» կոչվածին:

«Գրքեր կան, որ դժվար են բացվում քո առջև, գրքեր կան, որ հեշտ են բացվում, ընդհանուր քո պատրաստվածությունից է գալիս նաև, քո աշխարհընկալման կերպից: Գրքեր կան, որ սիրում ես կեսից, գրքեր կան՝ վերջում, գրքեր կան, որ սկզբում մտնում ես իր մեջ, հետո հիասթափվում, գրքերը շատ-շատ տարբեր են և բազմատեսակ: Մի գիրք հիշատակեմ՝ գերմանացի գրող Լութց Զայլերի «Կրուզո»-ն, վերջերս եմ կարդացել, որը մեծ գիրք է, մոտ 700 էջանոց, և կարող է անասելի ձանձրույթ պատճառել ամբողջ ընթացքում, բայց երբ փակում ես գիրքը, հասկանում ես, որ քեզ ամենաշատ տպավորած գրքերից մեկն է աշխարհում, որովհետև սքանչելի վերջաբան ունի, ընդհանրացումները, որ կատարվում են գրքի վերջում, ցնցող են»,- ասաց նա:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ որևէ գիրք մեծ իմաստով ոչ մի դաստիարակչական խնդիր չի կրում, այլ կատարում է մի շատ ավելի կարևոր մի դեր՝ մարդուն հնարավորություն է տալիս ինքն իրեն ճանաչել, փորձել մարդ մնալ, հասկանալ, որ նա մի մեծ տիեզերք է, որ և ինքը, և շրջապատն այդպիսին են: Ըստ Բաբայանի համոզման՝ դրանով իսկ մարդիկ դառնում են ավելի հանդուրժող, ավելի մտածող, ավելի քաղաքակիրթ, երբ այս ձևով են ընկալում գրականությունը:

«Փառք Աստծո, մենք ունենք հրաշալի պոեզիա, գրականություն՝ Մաթևոսյան, Նարեկացի, հանճարեղ Չարենց՝ սեփական «ես»-ը հասկանալու համար, սեփական «ես»-ը ազգի մեջ հասկանալու համար: Մենք ունենք հանճարեղ 19-րդ դարի ռուսական, ֆրանսիական գրականություն, 20-րդ դարի ամերիկյան գրականություն, 19-20-րդ դարի գերմանական գրականություն, անգլիական գրականություն՝ սկսած 18-րդ դարից առայսօր, այնքան բան կա կարդալու, ես դժվարանում եմ թելադրել, որովհետև շատ կարևոր է երկխոսությունը, երբ դու կարողանում ես հեղինակի հետ քո ընթերցած գրքի, վեպի, պատմվածքի հետ մտնել ուղիղ երկխոսության մեջ»,- ասաց նա:

Բաբայան հետաքրքիր միտք վեր քաշեց՝ իրականում յուրաքանչյուր գրող, իհարկե՝ լավ գրող, իր վեպը չի գրում ինչ-որ բան սովորեցնելու համար, նա գրում է որպեսզի կարողանա երկխոսության բերել, հայացքներ արտահայտել: Այդ երկխոսության պահանջը, նրա գնահատմամբ, կա նաև դասականների, մեզանից 200-300 տարի առաջ ապրածների գործերում:

Նրա համոզմամբ՝ այդ գրքերը ևս մեզ համար են գրել, և ամեն անգամ, երբ մենք կարդում ենք գիրքը, այդ երկխոսությունը վերակենդանանում է, որովհետև հեղինակը մտքերով սկսում է շփվել մեզ հետ:

«Ես ինքս չեմ հիշում՝ որն է ընթերցածս առաջին գիրքը, բայց կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված է նրանից, թե ով է այդ գիրքը տալիս, որ կարդան, և ինչից ելնելով է նա տալիս այդ գիրքը: Եթե գիրք կամ գրականություն մատուցողը փորձում է ներկայացնել իր ժամանակի մեջ կամ իր տարածքի մեջ ստեղծագործողի, որը որևէ կապ չունի քեզ հետ և հետաքրքրում է քեզ միայն այնքանով, որքանով ծանոթացնում է իր ժամանակների հետ, դա անիմաստ ՝է, նշանակում է երբեք երկխոսությունը տեղի չի ունենա, իսկ եթե գիրք տվողը կամ առաջարկողը ասում է՝ այ, այ փորձի սրա հետ խոսել, սա քո մասին է, քո այսօրվա մասին է խոսում»,- ասաց նա:

Բաբայանը  հիշեցրեց «Ռոմեո և Ջուլիետը» ու զարմացրեց՝ այն  հենց այսօրվա պատմություն է՝ այն մասին, թե ինչպես կարող են մեծերը երիտասարդների երջանկությունը, կյանքը վերացնել՝ ելնելով իրենց անձնական թշնամանքից, որը կարող է հազար ու մի պատճառ ունենալ, գուցե նաև՝ արդարացված պատճառ:

Հրանտ Մաթևոսյանի փոքրիկ գյուղի՝ Ծմակուտի պատմությունը ևս աշխարհի պատմություններ է, ինչպես աշխարհինն են բոլոր կերպարները, որ այնտեղ կան:

«Ինչու՞ է Հրանտ Մաթևոսյանն այսօր այդքան լավ ընկալվում աշխարհում, որովհետև ճանաչելի են, նրանք հայ են, բայց ներքուստ համաշխարհային երևույթներ են, ամեն մեկը իր փիլիսոփայությունների կենսակերպը, իր զգացմունքները տանող, դրա համար հարազատ են բոլորի համար»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}