Քաղաքական 11:20 19/02/2018 Հայաստան

Ժամանակի զգացումը կորցրած Ալիևին սթափվելու հերթական կոչը Մյունխենից

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Այն, որ վերջին տարիներին Ադրբեջանում իշխանության կենտրոնացմանը զուգահեռ նախագահ Ալիևը կորցրել է իրականության զգացումը, դարձել սեփական պատրանքների գերին, այլևս թաքցնել հնարավոր չէ, և դա բռնակալության կողմնակի ազդեցության դրսևորումներից է։ Այս առումով հարևան հանրապետությունում իրավիճակը հեռու չէ հայտնի հեքիաթից, երբ թագավորն առանց զգեստի շրջում է, և ոչ ոք չի համարձակվում նկատել դա՝ հիմար չերևալու մտավախությամբ։

Տարբերությունն այն է, որ ադրբեջանական «միապետը» ոչ միայն «զգեստ չունի», այլ ժամանցույցն էլ ճիշտ ցույց չի տալիս։ Ալիևը կորցրել է նաև ժամանակի զգացումը, ինչը լավագույնս դրսևորվում է Ադրբեջանի՝ «հինավուրց» լինելու մասին թեզում։ Լեռնային Ղարաբաղի ու վերջերս նաև Երևանի նկատմամբ պատմական պատկանելիության տեսակետից հավակնություններ ներկայացնելը նույնպես այս երևույթի շարունակությունն է։ 

Ցանկացած հակամարտության դեպքում կողմերն ունենում են հակամարտության իրենց պատումը (narrative), դրա առաջացման մասին իրենց մոտեցումները, ու իրենց տեսակետի հիմնավորման համար օգտագործում են տարաբնույթ փաստարկներ, այդ թվում՝ քաղաքական, իրավական, տնտեսական, հոգեբանական, մշակութային ու նաև պատմական։ Լեռնային Ղարաբաղի դեպքում ևս, բնականաբար, կողմերն օգտագործում են տարաբնույթ փաստարկներ՝ իրենց մոտեցումներն առաջ մղելու համար։ Սակայն Ադրբեջանի ղեկավարի կողմից հակամարտության պատմական չափումի վրա նման շեշտադրություն անելն ավելի քան զարմանալի է։ Դա արվում է կամ հայերին նմանակելու մոտեցման շրջանակներում, կամ ալիևյան պրոպագանդան պարզապես չափերն անցել է ու ձախողվել։

Ինքնորոշման իրավունքի կիրառելության ու սահմանների մասին հնարավոր է բանավիճել, նոր պետություն ստեղծելու քաղաքական նպատակահարմարությունը կարելի է վիճարկել, ուժի դիրքից խոսելը նույնպես նորություն չէ, բայց պնդել, որ հայերը այս տարածաշրջանում ապրում են ադրբեջանի պատմական հողերի վրա, արդեն դուրս է ռացիոնալ բանավեճի ու փաստարկման ցանկացած սահմաններից։ Իհարկե, պատմությունը բավականին ճկուն է և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների ենթարկվել։ Միևնույն պատմական դեպքը կարող է տարբեր կերպ ներկայացվել ոչ միայն տարբեր երկրներում, այլ նույն երկրի տարբեր ժամանակաշրջանի դասագրքերում։ Բայց այն ինչ այժմ պատմության հետ անում են Ադրբեջանում, դա մեկնաբանություն չէ, խեղաթյուրում ու պարզամիտ կեղծում է։

Եվ Ադրբեջանին սթափեցնելու ոչ այդքան դուրեկան պարտականությունը այս անգամ ևս Հայաստանը պետք է իրականցնի։ Երևանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին Ալիևի տխրահռչակ հայտարարությանը փետրվարի 17-ին անդրադարձել է նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում՝ այն որակելով զառանցանք։ Միաժամանակ մտավախություն է հայտնել, որ Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ: Իհարկե, այս դիտարկումները բավարար չէին իրականության ու ժամանակի զգացումը կորցրած ալիևյան պաշտոնյաների համար։

Նախագահ Սարգսյանը ստիպված եղավ ադրբեջանցի դիվանագետի անտեղի ու ձգձգված հարցին արձագանքել՝ հիշեցնելով Երևանի տարիքը և հայերի հազարամյակների պատմությունը։ Հայաստանի նախագահը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով լուծման հրամայականը՝ հիմված միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Նա ընդգծել է, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել, երբ Ադրբեջանի ղեկավորությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից: 

Դժվար է հավատալ, որ նախընտրական փուլ մտած Իլհամ Ալիևը կսթափվի ու ավելի կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ հարցում։ Դա հստակ է։ Բայց պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահը հայերի հետ պատմական հարթությունում մրցակցելուց։ Ի՞նչ իմաստ կա հայերին մարտահրավեր նետել, թե ով է ավելի շուտ ապրել այս տարածաշրջանում։ Չէ որ պատմությունն ու պատմական ծագման մասին քննարկումները այն քիչ ոլորտներից են, որտեղ հայերի փաստարկներն իրոք դժվար է, եթե ոչ անհնար, վիճարկել։ Այս պարագայում մնում է օգտվել հարևան երկրի ապաշնորհ «պիարշիկների» ընձեռած հնարավորությունից ու ևս մեկ անգամ ցույց տալ աշխարհին, որ «ամենահին» կատեգորիայում Հայաստանի հետ մրցելու համար Ադրբեջանը ոչ միայն թեթևքաշային, այլ նաև թեթևամիտ է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}