Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Սողոյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց: Դատական նիստին չէր ներկայացել հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը, ով հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ ներկա չի լինելու: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 5-ին:
Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Երևանի Կոմիտասի 49/4 շենքի 11-րդ հարկում հասցեով և Երևան քաղաքի Արմենակյան փողոցի 129 հասցեով գտնվող աշխատասենյակներում ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23*րդ հոդվածով սահմանված արգելքը` մեկ միասնական դիտավորությամբ նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:
Ժաննա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ, որի դիմաց Արմեն Սողոյանը պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնել իր ենթակայի կատարած կոռուպցիոն բնութի իրավախախտումների մասին, ի պաշտոնե միջոցներ չի ձեռնարկել նրա ապօրինությունները կասեցնելու ու բացահայտելու ուղղությամբ:
Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Արոնա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:
Զորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին մեկ միասնական դիտավորությամբ 2016թ. նոյեմբերի 24-ին և 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք նրան է տվել համապատասխանաբար 40.000 և 100.000 ՀՀ դրամ:
Երեմ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Լիլիա Մանուցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արմեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ցիալա Խուդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:
Ժիրայր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Արշավիր Հմայակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Ալլա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 23-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:
Շողիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենց հատկացված աշխատասենյակում մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում