Կիևում առևանգված հայ գործարարին ոստիկանությունը կարողացել է ազատ արձակել
Կիևում առևանգված հայ գործարար Սուրեն Մամոյանին ոստիկանություն աշխատակիցները կարողացել են ազատ արձակել: Կան մի քանի ձերբակալվածներ:
Ուկրաինական լրատվամիջոցները հիշեցնում են, փետրվարի 6-ին նրան առևանգել են, տարել անհայտ ուղղությամբ: Հետքերը կորցնելու համար մեքենաներն այրել են: Սուրեն Մամոյանին ազատ արձակելու համար չարագործները պահանջել են վճարել 500 հազար դոլար:
Կիևի ոստիկանության պետ Անդրեյ Կրիշենկոն հայտարարել է, որ առևանգողներն Ուկրաինայի՝ 30 տարեկանից բարձր քաղաքացիներ են, մի քանի անգամ խնդիրներ են ունեցել օրենքի հետ, տուժողը նույնպես Ուկրաինայի քաղաքացի է:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում սա հայերին առևանգելու արդեն երկրորդ դեպքն է:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում առևանգված հայաստանցի տղաների համար 5 մլն դոլարին համարժեք բիթքոին են պահանջել
- Շինանյութի Սերգեյը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը. «Հրապարակ»