Քաղաքական 11:00 19/02/2018 Հայաստան

«Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկտեղեց անվտանգության հայկական և եվրոպական օրակարգերը»

Վերջին շուրջ հինգ տասնամյակում յուրաքանչյուր տարվա փետրվարին Մյունխենը դառնում է գլոբալ անվտանգային քաղաքականության կենտրոն։ Քաղաքի էլեգանտ «Բաուերիշեր հոֆ» հյուրանոցում են հավաքում աշխարհի առաջնորդներ, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ռազմական և հատուկ ծառայությունների ղեկավարներ, հարյուրավոր առաջատար մասնագետներ ու զանգվածային լրատվության ներկայացուցիչներ։ Այս տարի ևս փետրվարի 16-18-ը ավելի քան 400 մասնակիցներ ներկա են գտնվել Մյունխենի անվտանգության  համաժողովին։

Համաժողովի քաղաքական նշանակության և գլոբալ քաղաքական օրակարգում ունեցած դերի ու կարևորության մասին թերևս ավելորդ է խոսել։ Ավանդույթի ուժով արդեն վաղուց այն համեմատվում է Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի հետ, սակայն մեկ առանցքային տարբերությամբ։ Միջազգային թե՛ քաղաքական և թե՛ փորձագիտական առաջատար շրջանակներում միակարծիք են, որ ի տարբերություն Դավոսի, որտեղ կարևոր գաղափարներն ու հայեցակարգային մոտեցումները գրեթե միշտ մնում են համաժողովի շրջանակներում, Մյունխենում դրանք անմիջապես գործողությունների պլանների ու քաղաքական կուրսերի են վերածվում։ Պատահական չէ, որ եվրոպական մայրցամաքի հիմնական դերակատար երկրների ղեկավարներն ու առանցքային մյուս պաշտոնյաները հենց Մյունխենի համաժողովի ելույթներում են առաջ քաշում կարևորագույն հարցերի շուրջ նոր հայեցակարգային մոտեցումներ, քաղաքական նոր կուրսերի ուղենիշներ։ Արդեն ավանդույթ դարձած այս գործելաոճը յուրօրինակ դինամիզմ է հաղորդում Մյունխենի համաժողովին՝ հնարավորություն ընձեռնելով մասնակից քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին անդրադառնալ գլոբալ անվտանգությանն առնչվող հարցերի բավական լայն շրջանակի։

Այս տարի ևս աշխարհի թեժ տարածաշրջաններն՝ ի դեմս Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի, համաժողովի կազմակերպիչների կողմից չէին անտեսվել, սակայն համաժողովի գլխավոր օրակարգային հարցերը երկուսն էին՝ որքանո՞վ է հնարավոր Եվրոպայում հասնել անվտանգային ու պաշտպանական միասնական քաղաքականության մշակման և ինչպիսին պետք է լինի Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ։
Հին աշխարհամասում միասնական անվտանգային քաղաքականության խնդիրը ԵՄ ղեկավար կազմի օրակարգում գերակայություն ձեռք բերեց հատկապես Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի նախագահության մեկ ամյակից հետո, երբ պարզ դարձավ, որ անվտանգությանը սպառնացող ռիկսերի, վտանգների ու առհասարակ անվտագային գերակայությունների սահմանման գործում ՆԱՏՕ-ի դերակատարության վերաբերյալ ԵՄ-ում ու Սպիտակ տանը ունեն արդեն իրարից տարբերվող մոտեցումներ։ Այդ իսկ պատճառով համաժողովում ելույթ ունեցած եվրոպական գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները խոսում էին միևնույն շեշտադրումներով՝ ուրվագծել քաղաքական այն գործիքակազմը, որը թույլ կտա ազգային շահերի յուրօրինակ ներդաշնակեցման միջոցով սահմանել Եվրոպական աշխարհամասի անվտանգային ու պաշտպանական միասնական քաղաքականության հայեցակարգը։ Ասվածն առնվազն վկայում է, որ այսպես կոչված միասնական, անբաժանելի անվտանգության հայեցակարգի ստեղծումը առաջիկա տարիներին Եվրոպական քաղաքականության անվտանգային օրակարգի թոփ թեման է լինելու։

Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների խնդիրը թեև արդեն մի քանի տարի համաժողովի օրակարգային խնդիրներից է, սակայն այս տարի այն նոր երանգներ է սկսել ձեռք բերել։ Տեսանելի էր, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ էին դրել բոլոր հնարավոր միջոցներով երկխոսության լայն հարթակ ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները քննարկելու համար։ Նախ համաժողովում լայնորեն շրջանառվեց Դոնբասում ՄԱԿ խաղաղապահների տեղակայման գաղափարն իր բոլոր դետալներով և ապա համաժողովի շրջանակներում անցկացվող առանցքային պանելային քննարկումներից մեկում «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները դիտարկվեց Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների վրա ազդեցության տեսանկյունից։ Նման մոտեցումը էական է, որքանով թույլ է տալիս Ռուսաստան- Արևմտյան Եվրոպա հարաբերությունները հասկանալ ոչ միայն ավելի տարողունակ ձևաչափով, այլ նաև դրանք դիտարկել ըստ այդ երկու բևեռների միջև ընկած երկրների տեսլականների, ինչը թույլ է տալիս առնվազն վեր հանել հնարավորույթունների այն շրջանակը, որ ունեն այդ երկրները ռուս-եվրոպական հարաբերությունները բարելավվելու գործում։

Հայաստանն, ինչպես հայտնի է այդ երկրներից մեկն է և պատահական չէր, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ հենց այս քննարկման շրջանակներում՝ ՌԴ Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոստանտին Կոսաչևի, ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ միասին։ Դատելով Սերժ Սարգսյանի ելույթում արված առանցքային մի քանի շեշտադրումներից կարելի է պնդել, որ գործ ունենք դիվանագիտական գրագետ մոտեցմամբ քաղաքական խոսքի հետ, որն ամբողջովին համահունչ էր թե՛ Մյունխենի համաժողովում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած շեշտադրումներին և թե՛ համաժողովի առանցքային մեսիջին՝ միասնական ու անբաժանելի անվտանգային օրակարգ ունենալու անհրաժեշտությանը։

Խոսելով աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների մրցակցության բացասական հետևանքների և այդ պայմաններում ի հայտ եկող մարտահրավերները համագործակցության և շահերի համադրման միջոցով հնարավորության վերածելու մասին՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ըստ էության շահերի խաչմերուկում լինելը դեռ չի նշանակում տուժածի կարգավիճակում լինել։ Որպես օրինակ վկայակոչելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության հաջողված մոդելը՝ Նախագահը շեշտեց, որ համագործակցության համար բաց լինելն ու ճիշտ հաշվարկները կարող են ավելի շուտ բերել հաջողության, քան հակամարտություններից ժամանակավոր օգուտներ քաղելու գայթակղությունը։ Ըստ էության հարցի այս կերպ անդրադարձով եվրոպական բարձրագույն հարթակից հայտարարվեց, որ եթե Հայաստանն իր ինտեգարցիոն քաղաքականությամբ կարող է կամրջել Ռուսաստանն ու Եվրոպան, ապա եվրոպական մակարդակում ևս այդ երկու կենտրոնների արդյունավետ փոխգործակցության հեռանկարները սպառված չի կարելի համարել։ Պատահական չէ, որ Հայաստանի նախագահի ելույթից անմիջապես հետո համաժողովը պաշտոնապես լուսաբանող գերմանական հեղինակավոր «Deutsche Welle»-ի կայքն իր վերլուծականում մեջբերեց  Սերժ Սարգսյանի դիտարկումները։

Ղարաբաղյան հակամարտությանն անդրադառնալով Հելսինկյան գործընթացի և դրա տրամաբանության պահպանման կարևորության շեշտադրման համատեքստում՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակամարտությունը զուտ Հայաստանի անվտանգության խնդիր լինելու մակարդակից այն դրեց եվրոպական անվտանգության մակարդակի վրա՝ նշելով, որ «միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը»։ Նկատենք, որ խոսքը այն նույն միասնական անվտանգային հայեցակարգի մասին է, որի մասին ողջ համաժողովի ընթացքում բարձրաձայնում էին եվրոպացի գործիչները։ Անվտանգության հայկական տեսլականը եվրոպական այդպիսի բանաձևմամբ ներկայացնելը միջազգային առաջադեմ հանրության մոտ ընկալումների միանգամայն նոր որակ է սահմանելու ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

Նույն շեշտադրումներով են նաև ելույթում կատարված մյուս անդրադարձերը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ միասնական օրակարգով աշխատելը միջազգային հարաբերություններում որպես այդ բևեռների համագործակցության օրինակի շեշտադրում ևս նպատակ ուներ ցույց տալու, որ որպես Եվրոպայի մաս՝ Հայաստանի համար արդյունավետ են դիտարկվում բոլոր այն ձևաչափերը, որտեղ շոշափելի է շահերի համադրությունն ու կառուցողականությունը։ Հայ-թուրքական արձանագրություններին անդրադառնալիս Բեռլինյան պատի անկումից հետո հայ-թուրքական փակ սահմանի մասին շեշտադրելը առնվազն ակնարկ էր առ այն, որ սահմանի փակ լինելը որքան Հայաստանի, այնքան էլ աշխարհին բաց սահմաններով ներկայացող Եվրոպայի խնդիրն է։

Արդեն ելույթին հաջորդած հարցերին տրված պատասխաններից ևս նկատելի է, որ հայկական դիվանագիտությունը դրական տրանսֆորմացիաներ է կրում՝ այլևս դադարելով աշխարհի հեղինակավոր ամբիոններից խոսել միայն հայերին ու հայկական գործոնին առնչվող նեղ մոտեցումներով ու ընկալումներով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մյունխենում ներկա գործիչների մեծ մասը տեղյակ են օրինակ ղարաբաղյան հակամարտության շուրջ զուտ հայկական կողմերի ու ադրբեջանական կողմի դիրքորոշումներից, հետևաբար նույն բանի մասին նորից խոսելու արդյունավետությունը մեղմ ասած կասկածելի է։ Փոխարենը այսպիսի նոր մոտեցմամբ, հայկական դիվանագիտությունը պետք է փորձի իր խնդիրները դիրքավորել գլոբալ թրենդների համատեքստում, մեկտեղել դրանք, մատնացույց անել բոլոր այն հատման եզրերը, որոնք հիմնավոր են, որոնք ընկալելի ու հասկանալի են թե՛ շարքային եվրոպացու և թե՛ որոշումներ ընդունողների համար։

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}