Ուկրաինացի ազգայնական-ռուսաֆոբները սադրիչ հարձակումներ են կատարում Կիևի թույլտվությամբ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկին փետրվարի 19-ին հրավիրվել է ՌԴ ԱԳ նախարարություն՝ Կիևում Ռոսսոտրուդնիչեստվոյի շենքի վրա տեղի ունեցած մի քանի հարձակումներից հետո: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Նեմչինսկուն վճռական դժգոհություն են հայտնել Կիևի իշխանությունների թողտվությամբ ուկրաինացի ազգայնական-ռուսաֆոբների շարունակական անկարգությունների, 2018 թ. փետրվարի 17-ին և 18-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ինչպես նաև Կիևում ռուսական բանկերի գրասենյակների վրա սադրիչ հարձակումների կապակցությամբ: