Ուկրաինան, Թուրքիան և Ադրբեջանը առևտրային միություն կստեղծեն
Ուկրաինան, Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են նոր առևտրային միություն ստեղծել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Միության ձևավորման շուրջ առաջին բանակցությունները կանցկացվեն Բաքվում՝ մարտի 6-ին:
Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևի համոզմամբ՝ այս նոր ձևաչափի ստեղծումը ապացուցում է, որ առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է իրականացնել տարածաշրջանային և միջազգային նախագծեր:
Առաջին եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսին են երեք երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար գործընկերության ընթացիկ վիճակն ու հեռանկարները:
Հատուկ ուշադրություն է դարձվելու նոր տրանսպորտային միջանցքների օգնությամբ բեռնափոխադրման, ինչպես նաև Կասպից և Սև ծովերի միջոցով էներգառեսուրսների փոխադրման հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները