«Առավոտ». Եվրոպացիներն ու ռուսները հրապարակավ խոսեցին Հայաստանի որդեգրած մոտեցման արդյունավետության մասին
«Առավոտ» թերթը վերլուծականով անդրադարձել է Մյունխենի անվտանգության ֆորումի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հարցուպատասխանին, և ուշադրություն է հրավիրել «Եվրասիա» խմբի նախագահ Յան Բրեմերի այն դիտարկմանը, որ Հայաստանը բոլորի համար դարձել է «աֆիշայի տղա»:
Այս առնչությամբ թերթը գրել է. «Կարծել, թե այս հաջողությունը երկնքից ընկել է Հայաստանի գլխին, միամտություն է: Նամանավանդ, երբ գործ ունենք 5 պայմանական անհաջողակների, և ընդամենը մեկ հաջող պատմության հետ: Բնականաբար, արձանագրվածը Հայաստանի ջանքերի արդյունքն է: Եվ որքան էլ դժգոհենք մեր երկրի արտաքին քաղաքականությունից, փաստ է, որ գործընկերների հետ բոլոր ուղղություններով բաց և անկեղծ հարաբերություններն, անկախ անվանումից (հավասարակշռված, կոմպլեմենտար, նախաձեռնողական և այլն), միակ հաղթական ռազմավարությունն է: Փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այն նաև անվտանգության երաշխիք է... Ըստ այդմ՝ Մյունխենը ոչինչ չավելացրեց եղածին, ընդամենը դարձավ հարթակ, որտեղ եվրոպացիներն ու ռուսները հրապարակավ խոսեցին Հայաստանի որդեգրած մոտեցման արդյունավետության մասին: Մի բան, որ պաշտոնական Երևանը վերջին 5 տարիներին անընդհատ շեշտում էր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ