«Ժողովուրդ». Քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի»: Նախորդ շաբաթ «դեմն առեք, շուտ» հրահանգով ՀՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկվեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները»:
«Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում: Ու քանի որ և՛ ծեծկռտուքի, և՛ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը և գործունեությունն իրենց մոտ` նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։