ԱՄՆ-ն Ուկրաինային արգելել է Թուրքիայի համար հրթիռային կրիչներ ստեղծել
ԱՄՆ-ն 2016 թ. արգելափակել է Թուրքիայի համար հրթիռային կրիչների ստեղծման ուկրաինական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Կիևի ու Անկարայի միջև այս ընթացքում վարվել են բանակցություններ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Աղբյուրը վկայում է, որ ամերիկյան կողմին մտահոգել է Թուրքիայի պաշտպանական ներուժի անվերահսկելի ուժեղացումը:
Ենթադրվում էր, որ նախապես Ուկրաինան ու Թուրքիան կհամագործակցեն, մասնավորապես հրթիռաստեղծման և ինքնաթիռաստեղծման հարցում, ինչպես նաև գերճշգրիտ զենքերից օբյեկտների պաշտպանության համակարգերի մշակման հարցում, սակայն արդյունքում համատեղ գործունեությունը արհեստականորեն նեղացվել է՝ հասցվելով ուկրաինական բանակի վերազինման ծրագրի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ