Քաղաքական 11:00 21/02/2018 Հայաստան

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան... Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:

Հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը  Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր և անջատ պետություն...

Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել և գործել որպես օսմանյան սուլթան... Երկու շաբաթ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան «Թայմս» թերթի, պնդեց, որ «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի»:

Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, Էրդողանը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության գործողությունների համար: Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաև նրա պարտավորությունները...

Օսմանյան կայսրության նկատմամբ իր հավատարմությունը հաստատելու համար այս ամսվա սկզբին Էրդողանը մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (հայտնի «Կարմիր սուլթան» մականունով) մահվան հարյուրամյակի արարողությանը, որին ներկայիս կառավարությունը վերականգնել է: Էրդողանը անտեսել է այն փաստը, որ Կարմիր սուլթանը 1894-1896 թվականներին հրամայել էր 300 հազար հայերի սպանդը՝ հայտնի որպես Համիդյան ջարդեր: Ինչպես հաղորդում է «Թայմս» թերթը՝ «Վերջին օսմանյան սուլթաններից մեկի ժառանգներին պետք է տրվի Թուրքիայի քաղաքացիություն, վերջ դնելով նրանց գրեթե հարյուրամյա վտարանդիությանն ու արտաքսմանը»:

Ըստ «Թայմս» թերթի՝ Աբդուլ Համիդ 2-րդը ղեկավարել է 1876-ից մինչև 1909 թվականը, և շատ է պախարակվել Քեմալ Աթաթուրքի ժամանակակից թուրքական հանրապետությունում՝ իր բռնատիրության, հակաարևմտականության և մամուլի վրա ճնշումների համար: Սակայն, նախագահ Էրդողանի իշխանության օրոք նրան վերականգնել են: Աբդուլ Համիդի կյանքը նկարագրող Payitaht հեռուստատեսային շարքը, որն Աբդուլ Համիդի կյանքը ներկայացնում է շատ վառ գույներով, բարձր գնահատականի է արժանացել Էրդողանի կողմից, այն համարելով որպես անհրաժեշտ դիտում երիտասարդության համար՝ իրենց երկրի պատմությունը ճանաչելու նպատակով.... «Մենք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին համարում ենք ամենակարևոր, ամենահեռատես և ռազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկը, որոնք իրենց դրոշմն են թողել մեր պետության վերջին 150 տարիների վրա»: Էրդողանն ասել է. «Մենք պետք է դադարենք դիտարկել Օսմանյան կայսրությունն ու Հանրապետությունը որպես իրար հակասող երկու դարաշրջաններ»: Աբդուլ Համիդը մահացել է 1918 թվականին, և այս շաբաթ նրա մահվան հարյուրամյակի արարողությանը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ ինքն անձամբ կզբաղվի նրա ընտանիքի անդամներին քաղաքացիություն շնորհելու հարցով»:

Այնուհետև Էրդողանը մեծամտորեն զգուշացրել է, որ ամերիկյան զինվորները Հյուսիսային Սիրիայում շուտով «օսմանյան ապտակ» կստանան, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա «ակնարկում էր կիսալեգենդար թուրքական մարտական շարժումը, որն իրենից ներկայացնում է լայն բացված ափով հզոր հարված, որը կարող է գետնին տապալել կամ նույնիսկ գանգ կոտրել ու սպանել»։ Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներից մեկի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որին «օսմանյան ապտակ» է հասցնում Էրդողանը։ Բացի այդ, «Ռոյթերսը» մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը աջակցում էր YPG-ին (քրդական ուժերը Սիրիայում), քանի որ վերջինս դավանում է նույն «մարքսիստական, կոմունիստական, անաստվածության» գաղափարախոսությունը…

Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը բոլորովին նոր և Օսմանյան կայսրությունից անջատ պետություն է, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը բացատրում է՝ «Հայերի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունը և համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիային» խորագիրը կրող գրության մեջ, որ «իրավահաջորդ պետությունը» պատասխանատվություն է կրում նախորդ ռեժիմի կատարած հանցագործությունների համար։ Թերևս, այն պետությունը, որը նախորդի «շարունակությունն» է նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն է կրում, քանի որ նրանց միջև տարբերություն չկա, ինչպես խոստովանել է Էրդողանը երկու շաբաթ առաջ։

Բացի այդ, Ալֆրեդ դե Զայասն իր ուսումնասիրության մեջ մեջբերել է պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասիունին, նշելով, որ «Միջազգային իրավունքում, պետության պատասխանատվության իրավական շարունակականության և սկզբունքների դոկտրինան, «իրավահաջորդ կառավարությանը» պատասխանատու է դարձնում նախկին իշխանությունների խախտումներից բխած պահանջների առնչությամբ»։ Պրոֆ. Զայասը եզրակացրել է, որ «հայերի պահանջներն իրենց ապօրինի բռնագրավված ունեցվածքի համար չեն անհետանում սուլթանությունից Մուսթաֆա Քեմալի վարչակարգին անցնելու հետ»։

Ի վերջո, պրոֆ. Զայասը հաստատեց, որ «իրավահաջորդ պետությունների պատասխանատվության սկզբունքը պահպանվել է, նույնիսկ այն դեպքում, երբ այն սխալները, որ գործել են պետությունը և կառավարությունը, «իրավահաջորդ պետությանը» չեն պատկանում»: Այս սկզբունքը ձևավորվել է, մասնավորապես, Մշտական արբիտրաժային դատարանի կողմից՝ «Փարոս» արբիտրաժային գործով (Ֆրանսիայի և Հունաստանի միջև, 1934 թ.)։

Կարող ենք եզրակացնել, որ Էրդողանը, հաստատելով, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է, անզգուշորեն խոստովանել է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին հասցված ցեղասպանական, տարածքային և տնտեսական վնասների համար: Էրդողանի խոստովանությունը պետք է ներկայացվի որպես ապացույց, երբ հայերի՝ Ցեղասպանությունից առաջացած պահանջները ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս»,-...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}