ՔԿՎ. Գևորգ Սաֆարյանի մարմնի վրա կարմիր հետքերը ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով են
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե երեկ՝ երեկոյան, ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել:
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հրապարակման կապակցությամբ հայտնում են, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:
«Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում են ՔԿՎ-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Գևորգ Սաֆարյանի անվտանգության վերաբերյալ բոլոր պնդումները պետք է դառնան քննարկման առարկա
- Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել
- ՔԿՎ. Գևորգ Սաֆարյանը որևէ դիմումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժսպասրկման բաժին չի դիմել
- Գևորգ Սաֆարյանը խղճի բանտարկյալ է. Հայտարարություն