Ֆրանսիայում խորտակվել է «Սև մարգարիտ» ձկնորսանավը
Ատլանտյան օվկիանոսում, Ֆրանսիայի ափերի մոտ, խորտակվել է «Սև մարգարիտ» ձկնորսանավը. մեկ մարդ զոհվել է, մեկն էլ անհետ կորել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի համաձայն՝ նավում, որը գրանցված է եղել Օլերոն կղզում, եղել է երկու մարդ:
Փրկարարական ծառայությունները ազդանշան են ստացել երեքշաբթի օրվա երկրորդ կեսին, որից հետո «Սև մարգարիտ»-ին օգնության են հասել փրկարարական նավերը: Բացի այդ, որոնողական աշխատանքներում ներգրավվել են Dragon 17 և Raffut SAR ուղղաթիռներ, ինչպես նաև Falcon 50 ինքնաթիռ:
Փրկարարներին հաջողվել է գտնել նավի բազմաթիվ բեկորներ, ինչպես նաև նավի անձնակազմի անդամներից մեկի դին: Անձնակազմի երկրորդ անդամը համարվում է անհետ կորած: Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ