Panorama.am-ի հրապարակումից հետո ՃՈ-ն գծանշումներ է կատարել
Սարյան փողոցից Արամի թեքվելու արգելքից հետո ճանապարհին գծանշումներ չէին արվել, աջն արգելող նշանը բավարար կերպով տեսանելի չէր:
Դրա հետևանքով երեք օրվա ընթացքում մի քանի տասնյակ վարորդներ խախտել են երթևեկության կանոններն ու արգելված տեղով աջ թեքվել:
Panorama.am-ի հրապարակումից հետո՝ երեկ երեկոյան ճանապարհին գծանշումներ են կատարվել:
Հիշեցնենք, որ վարորդները ՃՈ նման գործելաոճը թակարդ էին որակում, որի նպատակը, ըստ նրանց, վարորդներին տուգանելն է: Աջ թեքվելու պարագայում վարորդները տուգանվում են 20 հազար դրամով:
Վարորդներն առաջարկում էին, նշված վայրում մի քանի օր ՃՈ աշխատակիցները հերթապահություն իրականացնեն՝ իրազեկելու փոփոխությունների մասին: Անցած մի քանի օրերի ընթացքում նման հերթապահություն չի իրականացվել, մինչ այդ գործը կամավոր ստանձնել են հարևան քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում
- Քաղաքացիները թակարդ են որակում ՃՈ աշխատանքը
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում