Արսեն Հարությունյան. Ջրանցքների մաքրման աշխատանքները կավարտվեն մինչև մարտի 15-ը
Ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մարքման աշխատանքներ: Այս մասին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը հայտնել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
«Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը:
Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ:
Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ:
Բացի այդ, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:
«Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը»,- նշել է Արսեն Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարիքավոր համայնքներում ջրամատակարարման կայանների վերակառուցում և արդիականացում կիրականացվի
- 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները ավարտվել են
- Գառնի համայնքում ամբողջությամբ կվերանորոգվի ոռոգման ներտնտեսային ցանցը և գյուղը սնող մայր ջրանցքի 6 կմ հատվածը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում