Եվրասիական գործընկերության դռները բաց են ԵՄ-ի համար. Լավրով
Մոսկվան ողջունում է Եվրոպական միության մասնակցությունը եվրասիական մեծ գործընկերությունում։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արագ փոփոխությունների պայմաններում, որոնք ընթանում են աշխարհում, մենք այսօր առաջ ենք մղում նոր փիլիսոփայություն, որը զարգացնում է այդ թեման և այն դարձնում ավելի լայն։ Ինչպես գիտեք, նախագահ Պուտինը առաջարկել է մտածել եվրասիական մեծ գործընկերության հեռանկարի շուրջ։ Իհարկե, նման գործընկերության մեջ մասնակցության համար դռները բաց կլինեն Եվրամիության համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։