Իրաքում և Սիրիայում ԱՄՆ կոալիցիայի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 800 խաղաղ բնակիչ
Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի 2014 թվականից հակաահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է 841 խաղաղ բնակիչ։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է կոալիցիայի հայտարարության մեջ։
«Համաձայն հասանելի տեղեկատվության, համատեղ գործողությունների գլխամասային գրասենյակը գտնում է, որ «Անսասան վճռականություն» գործողության արդյունքում առնվազն 841 քաղաքացիական անձ է անզգուշությամբ սպանվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհերի մասին 485 հաղորդում դեռևս ուսումնասիրվում է: