Կանադայի վարչապետի հագուստը զվարճացրել է հնդիկներին
Հնդկաստան կատարած այցի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և իր մտերիմները փորձարկել են հնդկական ավանդական հագուստները: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ իր առաջին պաշտոնական այցը Հնդկաստան Տրյուդոն կատարել է փետրվարի 17-ին:
Վարչապետն ու իր ընտանիքի անդամները այցի ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ հանրության առաջ են հայտնվել ավանդական հնդկական հագուստով: Տրյուդոյի, նրա կնոջ ու երեխաների նկարները տարածվել են ԶԼՄ-ներում: Վերջիններիս հագուստը զվարճացրել է հնդիկներին, ովքեր այն համարել են շատ ճոխ և միայն հնդկական հարսանիքին վայել:
Ավելի վաղ Տրյուդոն Դավոսում 48-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումին է ներկայացել դեղին բադիկներով գուլպաներով: