Նազիկ Ավդալյանն ավարտել է մարզական կարիերան «ՀԺ»
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու կրկնակի արծաթե մեդալակիր ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Ավդալյանը վնասվածքների պատճառով երկար ժամանակ չէր մարզվում և գիտակցում էր, որ գուցե այլևս չվերադառնա մեծ սպորտ, սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ իր վերջին զրույցում ասել էր, որ այնուամենայնիվ ևս մեկ մրցաշարի՝ աշխարհի 2018 թ. առաջնությանը մասնակցելու ցանկություն ունի:
«2017-ին գյումրեցի մարզուհին ուսի, մեջքի ու ծնկի վնասվածքներ ուներ: Դրանք նրան ոչ միայն սպորտում, այլև առօրյայում էին խանգարում: Ժամանակ առ ժամանակ վերականգնողական կուրսեր էր անցնում, սակայն թե ինչ արդյունք կտային, չգիտեր»,- գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: