«Հայկական ժամանակ». Նախկին վարչապետի անվան հետ կապվող ընկերությունը մրցակցությունից դուրս է թողնում մյուսներին
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղևորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը»:
Երկու ընկերությունն էլ տրանսպորտրի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել և հանդիսանում են Երևան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452- համարի երթողին, երկրորդը՝ «451» համարը:
«Հայկական ժամանակ»-ի հետ գրույցում «Գալակտիկա տրանս սերվիսի» ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանն ասել է, որ տարիներ շարունակ «Լիգա» ընկերությունը խոչընդոտում է իրենց աշխատանքին, իսկ նախարարությունը որևէ կերպ չի միջամտում: «Լիգա»-ն թույլ չի տալիս, որ «Գալակտիկա տրանս սրվիս»-ի երթուղայինները մտնեն Արտաշատի ավտոկայան:
«Ընկերության ներկայացուցչի պնդմամբ. «Լիգա» ընկերոթյունը փոխադրում է իրականացնում 10 րոպեն մեկ հաճախականությամբ, իսկ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին 30 րոպեն մեկ հաճախականություն է տրվել»,- գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: