Ռուսաստանն արգելել է Բելառուսից կաթնային արտադրանքի ներկրումը
Ռուսաստանը փետրվարի 26-ից կարգելի Բելառուսից կաթի, սերուցքի, շիճուկի և այլ կաթնային արտադրանքի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Արգելքի տակ են ընկել պաստերիզացված, ստերիլիզացված և ուլտրապաստերիզացված կաթն ու սերուցքը, չոր, կոնցենտրացված, պահածոյացված և խտացրած կաթն ու սերուցքը, կաթնային շիճուկը, կոնցենտրացված և չոր շիճուկը, ինչպես նաև կաթնային սպիտակուցը:
Ռոսսելխոզնադզորը նման որոշում է ընդունել՝ ՌԴ և ԵԱՏՄ անասնաբուժական և սանիտարական պահանջների անընդհատ կրկնվող խախտումների հետևանքով: Վերջին շրջանում Բելառուսից ներկրված կաթնային արտադրանքում վտանգավոր նյութերի և հակաբիոտիկների հայտնաբերման առիթով բազմիցս մտահոգություններ են հնչել:
Թե սպառողների վրա այս որոշումն ինչ հետևանքներ կունենան, ըստ փորձագետների՝ կախված կլինի նրանից, թե ինչքան կձգվեն այս արգելքները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին