Ֆլեշ-մոբ՝ էլցանցերի «արվեստի գործերին» նվիրված
Թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության բնակելի շենքերի մուտքերում... բնակչի՞ պրոբլեմն է:
Վատն այն է, որ խնդիրը միշտ բնակչինն է, այնինչ լուծումները օրենքով ուրիշների վրա են դրված, ընդ որում՝ վճարովի: Ոչ, այս անգամ համատիրությունների մասին չէ, այլ ԲՑ-երի:
Ճարահատյալ, բայց միշտ սրամիտ մեր բնակիչները որոշել են սոցցանցում ֆլեշ-մոբ անել էլցանցերի «պատվին»՝ ցույց տալով մեր քաղաքի ենթակառուցվածքների ու ցանցերի վիճակը։
Մեր հին ծանոթ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է. «Սա մեր մուտքի բաշխիչ տուփի նման մի արտեֆակտ է։ ...Ընդ որում, սա էլ ցանցերինն է, իսկ մեր ընտանիքը /եւ ամբողջ մուտքի բնակիչները/ տասնամյակներով վճարել ենք իրենց իսկ սահմանած գներով, իսկ մի լումա ուշացնելու դեպքում հետեւներիցս ընկնում են սպառնալիքներով եւ ահաբեկելով»։
Դե ինչ՝ 21-րդ դար, արտեֆակտ.
Մնացյալը՝ նշված ֆլեշ-մոբում, կամ ձեր մուտքերում:
Լուսանկարները՝ մեկնաբանություններից:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Էլիտար հաճույքներ հարկատուների հաշվին
- «Բոշայի բիզնես» Երևանում
- Էլցանցերում կատաստրոֆիկ վիճակ է. «Հրապարակ»
- Իմ տան հոսանքն այլևս կախված չի լինի ապաշնորհ էլցանցից. «Առավոտ»
- էլցանցերի աշխատակիցներ. Ինչու՞ են պահվել մեր աշխատավարձերից, ու՞ր են հիմա այդ գումարները
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1