Գյումրիում փլուզված շենքն օգտագործվում էր որպես հանրակացարան
«Գյումրիում գիշերը տեղի ունեցած փլուզումը եղել է տեքստիլի հայտնի շենքերից մեկում, որն ինքն իրենով վթարային էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի փլուզմանը։
Նա ասաց, որ շենքն օգտագործվում էր որպես հանրակացարան։
«Իմ տվյալներով՝ փլուզում այն հատվածում չի եղել, որտեղ բնակվում են, բայց ամեն դեպքում մարդկանց համար շատ վտանգավոր է, այդպիսի շենքերում ուղղակի արգելված է ապրել։ Շենքը սեփականաշնորհված է, ունի սեփականատեր։ Այդ հարցը մի անգամ էլ է բարձրացվել, հիմա էլ քաղաքապետարանը զբաղվում է դրանով, որպեսզի սեփականատիրոջը պարտադրեն քայլեր ձեռնարկի, դա պետական գույք չէ»,- հավելեց Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին