Մենք ունենալու ենք մեր առանձին թեկնածուները և պայքարելու ենք, որ նրանք հաղթեն. Լոքյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակից մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Ընտրությունները տեղի կունենան 20 համայնքում. մի մասում ավագանու ընտրություն է, մյուսում՝ համայնքի ղեկավարի։
«Այն համայնքները, որտեղ ՀՅԴ-ն ունի թեկնածուներ՝ պայքարելու է համայնքի ղեկավար դառնալու համար: Մենք ունենալու ենք մեր առանձին թեկնածուները և պայքարելու ենք, որպեսզի այդ թեկնածուները հաղթեն ընտրություններում։ Իսկ որտեղ չունենք, բնականաբար, մենք այս կամ այն ձևով այդ ընտրություններին մասնակցում ենք»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ հավելելով, որ սա ՀՅԴ-ի համար կարևոր խնդիր է, բայց հստակություն դեռևս չկա այդ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: