«ԵԼՔ»-ը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում զլմ-ների գործունեության սկզբունքների վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցող ԶԼՄ-ների աշխատանքի շուրջ քննարկումներին ընդառաջ «ԵԼՔ» խմբակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը քաղաքապետարանում լրատվամիջոցների գործունեության սկզբունքների վերաբերյալ՝
- լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդված, 4-րդ կետ),
- նիստերի լուսաբանման ընթացքում ԶԼՄ-ների տեսախցիկների հասանելիությունը նիստերի դահլիճի ողջ երկայնքով («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, 3-րդ կետի 3-րդ մաս),
- Երևանի ավագանու նիստերի հեռարձակում ուղիղ եթերով՝ ապահովելով դրա անխափանությունը (Երևանի ավագանու կանոնակարգի 108-րդ կետ),
- ավագանու անդամի հրավերով քաղաքապետարանի վարչական շենք լրագրողի երաշխավորված մուտքի իրավունք:
«Վերոգրյալ սկզբունքները բխում են ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից: Սույն սկզբունքներին հակասող որևէ որոշման կամ գործողության դեպքում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը կգործի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասի համապատասխան (Ավագանու անդամն իրավունք ունի ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները)»,-ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք լրագրողների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն». հայտարարություն
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ