Իրանի այս տարվա բյուջեն կազմում է 350 միլիարդ դոլար
Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուհանիի կառավարության ներկայացրած այս տարվա (2018-2019 մարտ) բյուջեի նախագիծը, որը կազմում է շուրջ 350 միլիարդ դոլար: Իրանագետ Արմեն Իսրայելյանը գրում է, որ Հասան Ռուհանիի ներկայացված բյուջեի հիմնական թիրախները աղքատության կրճատումն ու աշխատատեղերի ստեղծումն են:
Իրանի Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ Մեջլիսի ընդունած բոլոր որոշումները պետք է հանձնվեն Պահապան խորհրդի քննարկմանը, որը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննել այն և որոշել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Իրանի պաշտպանության նախարարի՝ տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը կարող վերաբերել նաև Արցախին
- Իրանի հայազգի պատգամավոր. Իրանահայ համայնքն ակնկալում է, որպեսզի Թեհրանը պաշտոնապես հանդես գա դատապարտող հայտարարությամբ