«Իրատես». Տեսաձայնագրությունը կա
«Իրատես»-ը գրում է. «Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գևորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաև «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլև ունեն հույժ «ֆինանսական» հենք:
«Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, և հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: