Ես չեմ կասկածում Լեռնային Ղարաբաղի հաղթանակի մեջ. Մոդեստ Կոլերով
Պատմության մեջ, ցավոք, չկա լիարժեք պատմական արդարություն, բայց կա հավերժ սուրբ պայքար այդ արդարության համար: Փետրվարի 22-ին «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին նշեց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Նա ընդգծեց՝ իրենց՝ ռուսների վերջին շրջանի փորձը հույս է ներշնչում, որ պատմական արդարությունը երբեմն հաղթում է: Կոլերովը նշեց, որ երբ իրենց նախագահը փաստարկում էր Ղրիմի և Ռուսաստանի միության անհրաժեշտությունը, նա վկայակոչում էր հենց պատմական արդարությունը, դա նաև Լեռնային Ղարաբաղի սուրբ պայքարի գլխավոր փաստարկն է:
Կոլերովի խոսքով՝ չնայած դժվարություններին՝ գիտական, պատմական, ժողովրդական զգացմունքները միշտ գնում են ոչ թե դժվարության հետքով, այլ ակնհայտ պատմական արդարության հետևից: Նա նաև վիճակագրական տվյալներ մեջբերեց: Ռուսաստանի Դաշնության բնակչության 65 տոկոսը կողմ է ԼՂ անկախությանը, սա անգամ այն պարագայում, երբ բնակիչները ոչ այդքան տեղեկացված են:
«Չնայած իմ անձնական զգացմունքներին, օրերս հնգամյա որդիս կնոջս՝ իր մորը, որ Հայաստանի ծնունդ է, հարցնում է՝ ինչու՞ է ազգը հաղթում պատերազմում, երբ հաղթում է: Կինս նրան ասաց՝ ազգը հաղթում է միշտ, երբ պայքարում է իր հողի համար: Ես չեմ կասկածում Լեռնային Ղարաբաղի հաղթանակի մեջ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները