Բրիտանացին 800 հազար դոլարով թեյնիկ է վաճառել, որը գնել էր 20 դոլարով
Մեծ Բրիտանիայից մասնավոր կոլեկցիոներն աճուրդում 800 հազար դոլարով վաճառել է թեյնիկ, որը նա ավելի վաղ ձեռք էր բերել 20 դոլարով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Independent-ին:
Ըստ աղբյուրի՝ 2016 թվականին բրիտանացին աճուրդում գնել է կոտրված բռնակով և առանց կափարիչի կերամիկական թեյնիկ: Ենթադրվում է, որ այն ստեղծվել է Միդլսեքս կոմսությունում 1766-1800 թթ. ընկած ժամանակահատվածում:
Գնորդի մոտ, որը 30 տարի զբաղվում է կերամիկայի ուսումնասիրությամբ, կասկածներ են առաջացել թեյնիկի ծագման հետ կապված։ Նա թեյնիկը ցույց է տվել փորձագետի, որը հաստատել է՝ թեյնիկը պատրաստել է կավագործ Ջոն Բարթլեմը, որը Հարավային Կալիֆորնիայից 1763 թվականին տեղափոխվել է Անգլիա:
Բարթլեմի արտադրանքը շուկայում հազվագյուտ է։ Նախկինում հայտնի էր նրա կողմից պատրաստված 6 առարկայի մասին:
Թեյնիկը դրվել է աճուրդի: Ենթադրվում էր, որ դրա համար կստանան 70 հազար դոլար, սակայն վերջնական արժեքը գերազանցել է սպասումները՝ ավելի քան 10 անգամ: Թեյնիկը կտարվի ԱՄՆ և կցուցադրի հանրային ցուցադրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները