Ռիգայում ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն ռուսական դպրոցների
Ռիգայի կենտրոնական զբոսայգիներից մեկում ակցիա է տեղի է ունենում՝ ի պաշտպանություն փոքրամասնությունների ռուսական դպրոցների։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակցիան նվիրված է Լատվիայում առաջին ռուսական դպրոցի 229-ամյակին։ Կազմակերպիչները նշում են, որ ռուսական դպրոցը՝ մշակութային արժեք է, ինքնության երաշխիք և ավանդույթների պահպանում։
Ակցիայի շրջանակներում ստորագրահավաք կանցկացվի ուղղված Լատվիայի նախագահին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին` երկրում ռուսական դպրոցների պահպանման և զարգացման խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին