Սալոնիկում հնագույն քաղաք է հայտնաբերվել
Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հայտնաբերվել են հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ, ինչպես նաև մի ամբողջ հնագույն քաղաք: Այս մասին հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Սալոնիկում մետրոյի կառուցումը սկսվել է 2006 թվականին, սակայն հետաձգվել է հսկայական հնագիտական աշխատանքների և գտածոների պատճառով: Հայտնաբերվել է մոտ 300 հազար գտածո, իսկ վերջինը եղել է Աֆրոդիտեի արձանը:
Հնագետները հայտնաբերել են մ.թ.ա 316 թվականից առաջ մակեդոնական Կասսանդրա թագավորի՝ մինչև իշխանության գալու ժամանակների քաղաքը‚ հռոմեական ժամանակների գերեզմանատուն, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի կառուցվածքը մինչև Սալոնիկի հիմնադրումը: